Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 659-ի. լուսանկարներ

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 659-ի: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ինդոնեզիայի իշխանությունների տվյալներին։
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 631 զոհի մասին:

«Զոհվել է 659 մարդ, կորել է 475 մարդ, տուժել է 2600 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 1,1 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։
1 / 15

Փրկարարները ինդոնեզական Ագամայում հայտնաբարել են ջրհեղեղի զոհի մարմինը

2 / 15

Ինդոնեզիայի Բատանգ Տորուում ջրհեղեղից տուժած գյուղ

3 / 15

Ջրհեղեղից վնասված տան մոտ Ինդոնեզիայի Պիդիե Ջայայում

4 / 15

Կամավորը մարդասիրական օգնություն է հասցնում ջրհեղեղի գոտում մնացած բնակչին

5 / 15

Ջրհեղեղից տուժած տների և շրջակա տարածքների արբանյակային պատկեր

6 / 15

Փրկարարները դուրս են բերում ջրհեղեղից մահացածի մարմինը ինդոնեզական Պադանգ Պանջանգում

7 / 15

Բնակիչները լողում են ջրհեղեղված տների միջով, մարդիկ ապաստանել են վերևի հարկերում

8 / 15

Բիրեունում ջրհեղեղի հետևանքները

9 / 15

Հեղեված փողոցներ Պիդյե Ջայայում

10 / 15

Փրկարարները փնտրում են կորածներին Ինդոնեզիայի Ագամա քաղաքում

11 / 15

Ջրհեղեղված գյուղատնտեսական հողերի և հարակից տարածքների արբանյակային պատկերը

12 / 15

Թանահ Դատարում ջրհեղեղից կորածների որոնողա-փրկարարական գործողություն են իրականացնում

13 / 15

Որոնողա-փրկարարական խմբերը տարհանում են ջրհեղեղից և սողանքներից տուժածներին

14 / 15

Կոլոմբո գետի երկայնքով ջրհեղեղված բնակելի և արդյունաբերական տարածքների արբանյակային պատկերը

15 / 15

Ջրհեղեղի հետևանքները Սոնգխլա նահանգում, Թաիլանդ