Ինչպես են մահացածներին թաղում օդում. խորհրդավոր «7-րդ ռասայի» վկայությունները աշխարհում

Բո ժողովրդի մասին դարեր շարունակ միայն լեգենդներ էին պատմում, բայց գիտնականներն ապացուցել են, որ առասպելական մարդիկ իսկապես գոյություն են ունեցել։
Sputnik
Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են մեկնում Սագադա (Ֆիլիպիններ)` կախովի դագաղներ տեսնելու նպատակով։ Ֆիլիպինցիները թաղման այս ավանդույթը պահպանում են արդեն երկու հազար տարի:
Ժայռերին ամրացված դագաղներ կարելի է տեսնել նաև Ինդոնեզիայում և Թաիլանդում: Բայց ավանդույթը եկել է Չինաստանից։ Անհիշելի ժամանակներից երկրի հարավ-արևելքում բնակվել է բո ժողովուրդը, որի մասին լեգենդներ են պտտվում` նրանք կարողացել են թռչել, իսկ հանգուցյալներին թաղել... օդում։
Տեղացիների պատկերացմամբ` ժայռը նշանակում է քայլ դեպի երկինք, և հուղարկավորությունը հնարավորինս բարձր հատվածում անելը նպաստում է, որ հոգին ավելի արագ անցնի մեկ այլ աշխարհ։
Թե ինչպես են պահպանվում հին ավանդույթները մեր օրերում, ներկայացնում ենք ֆոտոշարքում։
1 / 12

Կախովի դագաղ Կետե Լեսուում

Տորաջայի թաղման ժայռը (Ինդոնեզիա)

2 / 12

Բայնիտանի կու ժողովրդի կախովի դամբարաններից մեկը

Վենշան շրջան, Յուննան նահանգ (Չինաստան)

3 / 12

Գաղութացման ժամանակաշրջանից առաջ մարդիկ կատարում էին այս ծեսը՝ հավատալով, որ որքան բարձր են դագաղները, այնքան ավելի մոտ են երկնքին

Սագադայի քարանձավներ (Ֆիլիպիններ)

4 / 12

Կախովի դագաղ Շենուն գետի մոտ

(Հուբեյ, Չինաստան)

5 / 12

Կախովի դագաղներ Արձագանքի հովտում.

Սագադայի քարանձավներ

6 / 12

Կախովի դագաղներ Սիչուանում

(Չինաստան)

7 / 12

Կախովի դագաղներ և պատշգամբ՝ տաու-տաուով՝ մահացածների պատկերներով, Տանա Տորաջայի Լոնդե քարանձավում

Սուլավեսի կղզի (Ինդոնեզիա)

8 / 12

Կախովի դագաղներ Սիչուանում

(Չինաստան)

9 / 12

Կախովի դագաղներ

Սագադայի քարանձավներ (Ֆիլիպիններ)

10 / 12

Կախովի դագաղներ, Սագադայի քարանձավներ

11 / 12

Ավանդական թաղման վայր, որտեղ դագաղները տեղադրում են քարանձավներում կամ կախում ժայռից. Սուլավեսի կղզի (Ինդոնեզիա)

Բո ժողովրդի քարանձավային դամբարանները Իբինում (Չինաստան)

12 / 12

Կախովի դագաղներ Սիչուանում

(Չինաստան)

Թե ինչպես խելոք գյումրեցին հիմարացրեց միլիցիոներին, կամ հայկական թաղումների տրանսֆորմացիան