Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 45 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 45 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,-ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 14 դրոն խոցվել է Բրյանսկի մարզի, ութը` Կրասնոդարի երկրամասի, վեցը` Ղրիմի Հանրապետության, հինգը` Վոլգոգրադի մարզի, չորսը` Չեչնիայի Հանրապետության, երկուսը` Ռոստովի մարզի, մեկը` Օրյոլի մարզի, մեկը` Լիպեցկի մարզի, մեկը` Տվերի մարզի տարածքներում, երեքը` Սև ծովի ջրատարածքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։