Սերբիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2026 թվականի վերջին. Վուչիչ

Ավելի վաղ Սերբիայի նախագահն արդեն հայտարարել էր ապագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկրում խորհրդարանական և, հնարավոր է, նախագահական ընտրություններ տեղի ունենան 2026 թվականի վերջին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պաշտոնապես մտանք ընտրությունների տարի, մեկ տարվա ընթացքում կանցկացնենք ընտրություններ։ Հիմա մնացել է միայն նախապատրաստվել, տեսնենք` ովքեր են մասնակցում, քանի դաշինք, ինչպես, ինչ թեկնածուներ։ Տեսնենք՝ կլինեն միայն խորհրդարանակա՞ն, թե՞ նաև նախագահական ընտրություններ։ Այդ մասին որոշում կկայացնեն լիազորված ինստիտուտները (երկրի նախագահը և խորհրդարանի խոսնակը. խմբ.)», - ասել է Վուչիչը լրագրողներին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ պատրաստ է խորհրդարանական ընտրություններ անցկացնել նախքան խորհրդարանի լիազորությունների ընթացիկ ժամկետի ավարտը:
Նոյեմբերի 30-ին Սերբիայի Նեգոտին, Սեչան և Միոնիցա համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ, նախնական տվյալներով, հաղթել է իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունը: