Պապիկյանը Կահիրեում ռազմարդյունաբերական ցուցահանդեսի է մասնակցել

Նախարարը շրջել է տաղավարներում, հանդիպումներ ունեցել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կահիրեում մասնակցել է «EDEX 2025» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի։ Տեղեկությունը հայտնում է նախարարը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կահիրեում «EDEX 2025» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի ժամանակ
Նշվում է, որ ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կահիրեում «EDEX 2025» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի ժամանակ
Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանդիպումներ է ունեցել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ավելի ուշ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ:
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կահիրեում «EDEX 2025» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի ժամանակ
Հիշեցնենք` նոյեմբերի 18–ին էլ նախարար Պապիկյանը մասնակցել էր «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։