ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԱԴԾ-ն Ղրիմում կանխել է Կիևի առաջադրանքով ՌԴ ՊՆ ավագ սպաներից մեկի սպանությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կողմից Ղրիմի Հանրապետության տարածքում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը ՌԴ ՊՆ ավագ սպաներից մեկի նկատմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ից մանրամասնում են, որ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության հրահանգով հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Ուկրաինայի քաղաքացին իրեն տրված պայթուցիկ սարքի օգտագործմամբ պետք է պայթեցներ մեքենան, որւոմ գտնվում էր ռուսաստանցի զինծառայողը։
Կիևի գործակալը մեքենայի տակ ռումբ է տեղադրել, ապա դիմադրել է ուժայիններին և ոչնչացվել։
Հաղորդվում է նաև, որ Ղրիմում ՌԴ ՊՆ–ի սպայի դեմ մահափորձի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակից Ռուստեմ Ֆախրիևն էր։
«Պարզվել է, որ ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության աշխատակից Ֆախրիև Ռուստեմ Սաիտխալիլովիչն է` ծնված 1984 թվականի դեկտեմբերի 25-ին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։