ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի 11 մարզերի երկնքում ուկրաինական 32 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ 4 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի, Բրյանսկի, Նովգորոդի, Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի երկնքում։
Երեքական ԱԹՍ խոցվել է Ազովի ծովի և Լենինգրադի մարզի վրա, երկուսը` Վորոնեժի մարզի և մեկական ԱԹՍ` Վոլգոգրադի, Կուրսկի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։