Ֆոն դեր Լյայենը Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին հայտարարություն է արել

Եվրոպան մտադիր է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել այս շաբաթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական առաջնորդները Փարիզում կայացած բանակցությունների արդյունքում առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը X սոցցանցում։
«Այսօր լավ քննարկում է կայացել Վլադիմիր Զելենսկու հետ, որը հանդիպել է [Ֆրանսիայի ղեկավար Էմանուել] Մակրոնի և եվրոպական այլ առաջնորդների հետ»,- գրել է նա:
Ֆոն դեր Լյայենը հավելել է, որ Եվրոպան մտադիր է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել այս շաբաթ:
ԵՄ երկրները չեն ուզում կիսել ՌԴ ակտիվների օգտագործման հետ կապված ռիսկերը․ Բելգիայի ԱԳՆ