ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարում հաղթող է դարձել Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայից։
Նշվում է, որ մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես են եկել անհատական պայքարում։
Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցել է 569 միավոր և անցել եզրափակիչ փուլ։ Եզրափակիչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձել է մրցաշարի հաղթող։
Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան – Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։