Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում ԱԹՍ–ի հարվածից կին է մահացել, ամուսինը վնասվածքներ է ստացել

Տղամարդը ոտքերի և ձեռքերի բեկորային վնասվածքներ է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրուզսկոյե գյուղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մի կին է մահացել, նրա ամուսինը վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ
«ԱԹՍ–ն հարվածել է ընթացքի մեջ գտնվող մարդատար մեքենային, որում ամուսնական զույգ է եղել։ Կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին»,- գրել է Գլադկովը Telegram-ում։
Նա հավելել է, որ իր ամուսինը ստացել է ոտքի և ձեռքերի բեկորային վնասվածքներ, ինչպես նաև փակ գանգուղեղային վնասվածք և բարոտրավմա, նախնական տվյալով` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։