Ավստրալիայի գործարանում շմոլ գազի արտահոսք է եղել, հոսպիտալացվել է ավելի քան 20 մարդ

Ավստրալիայի Մելբուրն քաղաքը
Արտահոսքը կատարվել է մսի պահածոյացման սարքավորումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի - Sputnik. Ավստրալիայի Մելբուրն քաղաքի խոզի մսի վերամշակման գործարանում շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել, 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է ավստրալական «9News» պորտալը։
Ենթադրվում է, որ արտահոսքը կատարվել է մսի պահածոյացման սարքավորումներից։
Տեղական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մինչև շտապօգնության ժամանումը հրշեջ բրիգադներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել շմոլ գազի թունավորումից տուժածներին, այժմ նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Օդի մեջ ածխածնի երկօքսիդի 0,1% չափով կոնցենտրացիան հանգեցնում է մահվան մեկ ժամվա ընթացքում, 0,5%-ի դեպքում՝ 20 րոպե անց: