Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում խոտածածկ տարածք է այրվում. ՆԳՆ

Ուրասարի մոտակայքում հրդեհներ էին նաև մի քանի օր առաջ, որոնք հաջողվել էր մարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ուրասար ևԿաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում խոտածածկ տարածք է այրվում։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ահազանգը ստացվել է դեռ նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։
Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին արդեն ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռե» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։
Հիշեցենք, որ այդ Ուրասարի մոտակայքում հրդեհներ էին նաև մի քանի օր առաջ, որոնք հաջողվել էր մարել։