ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հայտնել էինք, որ նոյեմբերի 29-ի երեկայն բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 19։40-ին․ այրվել է խոտածածք տարածք»,-հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցենք, որ այդ Ուրասարի մոտակայքում հրդեհներ էին նաև մի քանի օր առաջ, որոնք հաջողվել էր մարել։