Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգ է Սև ծովում լցանավերի վրա հարձակումների կապակցությամբ

Միջադեպերը տեղի են ունեցել Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում և լուրջ ռիսկեր են ստեղծել նավագնացության անվտանգության, մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգված է Սև ծովով դեպի Նովոռոսիյսկ ընթացող Kairos և Virat լցանավերի վրա հարձակումների պատճառով և միջոցներ է ձեռնարկում էսկալացիան կանխելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Կեչելին։
«Մեր բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցած այս միջադեպերը լուրջ ռիսկեր են ստեղծել տարածաշրջանում նավագնացության անվտանգության, մարդկանց կյանքի, ունեցվածքի և շրջակա միջավայրի համար»,-սոցցանցում գրել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օնջյու Քեչելին:
Նրա խոսքով՝ գերատեսչությունը կապի մեջ է «շահագրգիռ կողմերի հետ»՝ հետագա էսկալացիան կանխելու և Թուրքիայի տնտեսական շահերի վրա բացասական ազդեցություն թույլ չտալու համար:
Նոյեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի տարածքային ջրերում հրդեհվել է Գամբիայի դրոշով երկու լցանավ։ Նոյեմբերի 29-ին Virat տանկերը նոր հարձակման է ենթարկվել։