Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին

Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են սրընթաց առաջ շարժվել հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, վառելիքի պահեստները և Ուկրաինայի զինված ուժերի հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի նախաթռիչքային պատրաստության և արձակման տեղերը:
Այս մասին ասվում է հատուկ գործողության ընթացքի մասին ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում։
Խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետերը, ներառյալ նրանք, որտեղ օտարերկրյա վարձկաններ են եղել։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ հարվածները հասցվել են ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ գրոհային խմբերն արդեն մտել են Գրիշինո բնակավայր, որը գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում: