ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայում հակամարտության կարգավորման պայմանները Կիևի համար ավելի լավը չեն դառնում։ Համապատասխան հայտարարությունն արել է Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին, գրում է «СТРАНА.ua»-ն։
«Պատերազմը միշտ չէ, որ ավարտվում է մի կողմի հաղթանակով և մյուսի պարտությամբ։ Այդպես էր Երկրորդ համաշխարհայինում, բայց դա հազվադեպ բացառություն է»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն կոչ էր արել, որպեսզի Կիևը «կանգ չառնի 1991 թվականի սահմաններին և շարժվի դեպի Մոսկվա»: