Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ. կա 4 զոհ

Ողբերգության զոհ են դարձել նաև երեխաները։
Sputnik
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սթոկտոն քաղաքում անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել մանկական խնջույքի ժամանակ. զոհվել է 4, վիրավորվել ՝ 10 մարդ, հաղորդում է FOX 5-ը:
Սթոկտոնի փոխքաղաքապետ Ջեյսոն Լին հայտնել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթին, որը տեղի է ունեցել սրճարանում: Հրաձգությունը տեղի է ունեցել հանդիսությունների սրահում։
Զոհերի թվում կան ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ։
Հանցագործության շարժառիթը պարզվում է։