Վրաստանում ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից մեկին

Ձերբակալության ժամանակ Ալեկո Էլիսաշվիլին դիմադրություն է ցույց տվել, նրա մոտ ատրճանակ է հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է Թբիլիսիում դատարանի շենքը հրկիզելու փորձի համար:

Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, «Լելո-Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեկո Էլիսաշվիլին կոտրել է դատարանի գրասենյակի ապակին, ներսում բենզին լցրել տեխնիկայի և փաստաթղթերի վրա ու փորձել հրկիզել։

Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով հարկադիր կատարող է տուժել։ Քաղաքական գործչի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ։
Ավելի վաղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել մարդ ծեծելու համար, իսկ 2024-ի ամռանը Էլիսաշվիլին, լինելով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, բռունցքներով հարձակվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի վրա։
ՀՀ–ն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն իրենց տարածքում անօրինական գտնվող քաղաքացիներին