ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ կանխել է մերձմոսկովյան Սերպուխովի շրջանում գազատարի պայթյունի փորձը, որը պատրաստել էին ուկրաինական հատուկ ծառայությունները:
Ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրելու ժամանակ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել։
ԱԴԾ-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից 2024-ին, երբ միգրացիոն կանոնները խախտելու համար գտնվել է Ուկրաինայում` օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում։ Զորակոչվելուց հետո նրան արտաքսման քողի տակ ուղարկել են Ռուսաստան՝ առաջադրանքը կատարելու համար։