Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 225-ի

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 198 զոհի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 225-ի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի իշխանություններին։
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեխ և Արևմտյան Սումատրա նահանգներում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել, որոնք շարունակվում են նոյեմբերի 22-ից:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին տարերային աղետի հետևանքով 198 զոհի մասին: Նրանցից 47-ը մահացել են Արևմտյան Սումատրայում։ Տեղի իշխանությունների վերջին տվյալներով՝ այդ թիվը հասել է 74-ի։
«Արևմտյան Սումատրա նահանգի Աղամ շրջանում տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղներն ու սողանքները 74 մարդու մահվան պատճառ են դարձել», - ասվում է տարերային աղետների դեմ պայքարի տարածաշրջանային գործակալության հայտարարության մեջ:
Հետագա ռիսկերը նվազեցնելու համար Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը միջոցառումներ է իրականացնում տարերքից տուժած երեք նահանգներում անձրևաբեր ամպերը ցրելու համար:
Ինդոնեզիայում գիշերօթիկ դպրոց է փլուզվել, զոհ և տուժածներ կան. տեսանյութ