ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում գտնվող Էսքիշեհիր քաղաքի հյուրանոցներից մեկից ավելի քան 150 այցելու է տարհանվել հրդեհի պատճառով, տուժել է երկու մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Sabah» թերթին։
Հրդեհը բռնկվել է ռեստորանի խոհանոցում. ռեստորանն ու հյուրանոցը գտնվում են նույն շենքում։
«Ծուխը տարածվել է և՛ հյուրանոցում, և՛ հարևան շենքերում։ Ծխի պատճառով տուժել են հյուրանոցի երկու աշխատակիցներ, նրանք հոսպիտալացվել են»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհն արդեն հաջողվել է մարել։ Հոսպիտալացվածների կյանքին վտանգ չի սպառնում։