ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահեստային շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։
Իրականացվում է հրդեհաշիջում։