Զելենսկին հայտնել է, որ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել

Զելենսկին նաև հայտնել է, թե ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը ԱՄՆ–ի հետ բանակցություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է Զելենսկին տեսաուղերձում։
«Գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել», – ասել է Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ԱՄՆ–ի հետ բանակցություններում կներկայացնեն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը, ԱԳՆ–ի և հետախուզության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման առանցքային տարրերը՝ հայտարարելով Ռուսաստանի հետ երկխոսության մեջ առաջընթացի և Կիևին մոտ ժամանակներս իր դիրքորոշման հարցում կողմնորոշվելու անհրաժեշտության մասին: Թրամփի խոսքով՝ քննարկվում են սահմանների, անվտանգության երաշխիքների հարցերը և հատուկ բանագնացի հնարավոր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պեսկովը՝ ՌԴ ԶՈւ գործողությունների մասին. դա խաղաղ լուծում պարտադրելն է Զելենսկու ռեժիմին
Թրամփը նաև հստակեցրել է, որ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն հնարավոր է միայն կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո: Նա հայտնել է, որ ապագա գործարքի կետերի զգալի մասն արդեն համաձայնեցված է, իսկ փաստաթղթի նախագիծը 28 կետից կրճատվել է մինչև 22-ի: Ընդ որում, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ խոսքն առայժմ «հայեցակարգի» մասին է, որի վրա աշխատանքները շարունակվում են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ ամերիկյան ծրագիրը կարող է դրվել հնարավոր համաձայնագրի հիմքում, սակայն Մոսկվայի հետ առարկայական բանակցություններ ներկայում չկան: Ռուսական կողմի գնահատմամբ՝ ԱՄՆ-ին առայժմ չի հաջողվում ստանալ Կիևի և նրա եվրոպական դաշնակիցների համաձայնությունը, որոնք, ինչպես կարծում են Մոսկվայում, շարունակում են ռազմաճակատում իրավիճակի մասին ունենալ անիրատեսական պատկերացումներ:
Մոսկվան ստացել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ–ի ծրագրի հիմնական կետերը. Պեսկով