Թրամփը խոստացել է ընդմիշտ դադարեցնել ներգաղթը երրորդ աշխարհի երկրներից

ԱՄՆ նախագահը մտադիր է վերացնել բոլոր դաշնային արտոնություններն ու սուբսիդիաները ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդմիշտ կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից ներգաղթը դեպի ԱՄՆ։
«Ես մշտական դադարի կդնեմ ներգաղթը երրորդ աշխարհի բոլոր երկրներից, որպեսզի ԱՄՆ համակարգը լիովին վերականգնվի... Ես կդադարեցնեմ բոլոր դաշնային արտոնությունները և սուբսիդիաները ԱՄՆ քաղաքացիություն չունեցողների համար»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:
Մոսկվայում միգրանտների աշխատանքային արտոնագրերի սակագները կհասնեն 10 հազար ռուբլու
Թրամփը նաև խոստացել է ԱՄՆ-ից արտաքսել ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը հանրային բեռ, անվտանգության սպառնալիք է ներկայացնում կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքակրթության հետ:
Ավելի վաղ Թրամփը անօրինական ներգաղթյալներին անվանել էր ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիք: Նրա խոսքով` հենց նրանք են դարձել ազգային գվարդիականների վրա հարձակման պատճառը, որը տեղի է ունեցել Սպիտակ տան մոտակայքում։ Նա նշել էր, որ նախորդ վարչակազմը 20 միլիոն «չստուգված և անհայտ օտարերկրացիների» թույլ է տվել ներթափանցել երկիր:
Պետերբուրգում միգրանտների ապօրինի օրինականացման սխեմա է բացահայտվել. տեսանյութ