Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են գրեթե 140 ուկրաինական դրոն․ ՌԴ ՊՆ

ՀՕՊ միջոցները. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են գրեթե 140 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 136 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 46 ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզի տարածքում, 30-ը՝ Սարատովի մարզի, 29-ը՝ Ղրիմի Հանրապետության, 12-ը՝ Սև ծովի ջրատարածքի, 6-ը՝ Բրյանսկի մարզի, 5-ը՝ Վոլգոգրադի մարզի, 2-ը՝ Վորոնեժի մարզի, 2-ը՝ Մոսկվայի շրջանի տարածքներում, 2-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, մեկական՝ Կուրսկի մարզի և Կալուգայի մարզի տարածքներում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։