ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը մասնակցած կանայք կառաջադրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում լինելու համար: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
«Թեպետ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են և մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, բայց տեղեկություններ կան, որ նրանցից շատերին Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով։ Թե նրանցից ովքեր են առաջադրվել, առայժմ չի հաջողվել պարզել: Կարծիք կա, որ ներկայիս պատգամավոր կանանց մեծ մասը համենայնդեպս անցողիկ տեղերում չի լինելու՝ նրանց անունները լինելու են ցուցակի հետնամասերում»,- գրում է թերթը։
Նշվում է, որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա, իսկ ցուցակում՝ կանանց պարտադիր քվոտա, դիցուք՝ 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։