ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Ամերիկյան «Human Rights Watch» կազմակերպությունը Ռուսաստանում ընդգրկվել է անցանկալիների ցանկում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ արդարադատության նախարարության կայքում։
«Օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեությունը ճանաչվել է անցանկալի Ռուսաստանի Դաշնության տարածքում:.. 279... «Human Rights Watch, Inc.» (Մարդու իրավունքների պաշտպանություն, ԱՄՆ)»,–ասվում է փաստաթղթում։
Ցանկում ներառված է նաև էլեկտրոնային «S. T. A. L. K. E. R.» խաղը մշակող «GSC Game World» ընկերությունը։