ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վաղ առավոտյան թշնամին էներգետիկ օբյեկտներին հերթական հրթիռային հարվածներն է հասցրել։ Փորձում ենք հասկանալ` ինչ ավերումներ կան։ Իրավիճակը, ցավոք, շարունակում է ծայրահեղ լարված մնալ», – գրել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում։
Մարզպետի տեղեկություններով` այս գիշերը Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա գործել է ՀՕՊ համակարգը՝ խոցելով օդային թիրախներ։ Նա նաև նշել է, որ այս պահին տուժածների կամ վնասների մասին հաղորդագրություններ չկան, հետևանքները ճշտվում են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։