ՄՕԿ-ը հաստատել է Ադելիա Պետրոսյանի մասնակցությունը 2026 թվականի օլիմպիական խաղերին

Հրավեր է ստացել նաև բելառուսցի Վիկտորյա Սաֆոնովան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) իր պաշտոնական կայքում հաստատել է, որ ռուսաստանցի գեղասահորդներ Պյոտր Գումեննիկը և Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր են ստացել:
ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը (AINERP), որը գնահատում է ռուսական կամ բելառուսական անձնագրով մարզիկների՝ խաղերին մասնակցելու իրավունքը, Գումեննիկին և Պետրոսյանին համարել է ընդունելության չափանիշներին համապատասխանող, մարզիկները խաղերին մասնակցելու հրավեր են ստացել: Հրավեր է ստացել նաև բելառուսցի գեղասահորդուհի Վիկտորյա Սաֆոնովան։
Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։ Ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների մեծ մասը ռուսաստանցի մարզիկներին թույլ չի տալիս մասնակցել խաղերի ընտրական մրցաշարերին: Բացի Պետրոսյանից և Գումեննիկից, մրցումներին կմասնակցի նաև դահուկավազորդ Նիկիտա Ֆիլիպովը։
Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի բազայում