ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերը ուկրաինական 118 անօդաչու է որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ 52 անօդաչու խոցվել է Բելգորոդի մարզի տարածքի վրա, 26-ը` Կուրսկի մարզի, 18–ը` Սամարայի, 6-ը` Կրասնոդարի երկրամասի, 6-ը` Բրյանսկի մարզի երկնքում, 2-ը` Վորոնեժի, 2-ը` Լիպեցկի, 2-ը` Օրենբուրգի վրա։ Մեկական ԱԹՍ էլ ոչնչացվել է Վոլգոգրադի, Տուլայի, Ռոստովի մարզերի և Սև ծովի ջրատարածքի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։