Հերթական անգամ մարդատար գնացքն ու ավտոմեքենան բախվել են միմյանց․ Opel-ը հայտնվել է ձորում

Երկաթուղի. Արխիվային լուսանկար
Պարզվում են «Opel»-ի և մարդատար գնացքի վարորդների ինքնությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Սիսի բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու Opel մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում»,– գրում է կայքը:
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են «Opel»-ի և մարդատար գնացքի վարորդների ինքնությունները։ Ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները: