ՀԱՊԿ առաջնորդներն ընդունել են 2026-2030 թթ ռազմական համագործակցության զարգացման ծրագիրը

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նշել են հավաքական ուժերի ամենամյա համատեղ զորավարժությունների արդյունավետությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներն ընդունել են կազմակերպության` 2026-2030 թվականների ռազմական համագործակցության զարգացման ծրագիրը։ Այս մասին ասվում է Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։
Փաստաթղթում նշվում է, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են շարունակել զարգացնել հավաքական անվտանգության համակարգի ուժերն ու միջոցները՝ դրանց բարձր մարտունակությունը բարձրացնելու նպատակով։
«Հայտարարում ենք մեր մտադրության մասին՝ շարունակել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների զարգացումը՝ առաջադրված խնդիրներին դիմակայելու և մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու համար դրանց բարձր մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով», – ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, ՀԱՊԿ երկրների ղեկավարները մտադիր են հետագայում ևս կատարելագործել կազմակերպության գործունեությունը։
«Հայտարարում ենք մեր անխախտ մտադրության մասին՝ հետագայում ևս կատարելագործելու կազմակերպության գործունեությունը, որը հավաքական հիմքով ապահովում է իր անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», – ասվում է փաստաթղթում։
Կազմակերպության անդամները արդիական են համարել համաշխարհային տեղեկատվական տիրույթում ՀԱՊԿ-ի դրական կերպարի խթանմանը և ջանքերը` ուղղված ոչ հավաստի տեղեկատվության տարածմանն ու արտաքինից ապակառուցողական դրույթների պարտադրմանը հակազդելուն։
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նշել են հավաքական ուժերի ամենամյա համատեղ զորավարժությունների արդյունավետությունը։
Բացի այդ, ՀԱՊԿ երկրները հորդորել են ԱՄՆ–ին աջակցել Ռուսաստանին՝ ևս մեկ տարով պահպանելու ստատուս–քվոն ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի համար։
«Ողջունում ենք ՌԴ–ի կառուցողական նախաձեռնությունը՝ պահպանելու առնվազն մեկ տարվա ընթացքում ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի շրջանակում ՌԴ–ի և ԱՄՆ–ի համապատասխան զինանոցների վերաբերյալ այդ համաձայնագրով սահմանված ստատուս–քվոն այն բանից հետո, երբ այն դադարեց գոյություն ունենալ 2026 թվականի փետրվարին», – նշվում է փաստաթղթում։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։