Երեկ վթարի ենթարկված փրկարարներից 3-ի վիճակը միջին ծանրության է, 1-ը դուրս է գրվել

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել վթարի ենթարկված փրկարարների վիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ծառայողական պարտականությունները կատարելիս երեկ Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից 1-ն արդեն դուրս է գրվել, մյուս 3–ի վիճակը միջին ծանրության է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, փրկարարներից մեկը զոհվել է, 4-ը տուժել են։
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։