ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի 3 պատգամավորներ դեկտեմբերի 1-3–ը կլինեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը Մոսկվայում կմասնակցեն «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին»,– նշված է կարգադրությունում։
Նշվում է, որ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը և օրապահիկը, կտրամադրվի պետական բյուջեից, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: