ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող 19-ամյա գրոսմայստեր Ժավոխիր Սինդարովը:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Արծաթե մեդալը նվաճեց Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վեյ Ին: Լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոն։
Նրանք իրավունք ստացան մասնակցելու 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարին:
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը գավաթի առաջնությունում հասել էին մինչև 5-րդ փուլ։