Տավուշում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթար է տեղի ունեցել․ զոհվել է փրկարար

Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, փրկարարներից մեկը զոհվել է։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Խոր վշտով հայտնում ենք, որ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, ՓԾ սերժանտ Տարոն Սիմոնյանը»,– հայտնել է ՆԳՆ–ն։
ՆԳՆ–ից նշել են նաև, որ վթարի հետևանքով տուժել է ևս 4 փրկարար:
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։