Սիրիայի Իդլիբ նահանգի զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով 5 մարդ է մահացել

Սիրիա . Արխիվային լուսանկար
Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Քաֆր Թահարիմ բնակավայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգի Քաֆր Թահարիմ բնակավայրի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 5 մարդ: Այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչը։
«Իդլիբ նահանգի արևմտյան Քաֆր Թահարիմ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է: Հնարավոր է՝ փլատակներում դեռ մարդիկ լինեն», - քաղաքացիական պաշտպանության կենտրոնի ներկայացուցչի խոսքը մեջբերել է սիրիական «Al Ikhbariah» հեռուստաալիքը։
«Syria TV »հեռուստաալիքը, հղում անելով տեղական աղբյուրներին, այսօր հայտնել է, որ Քաֆր Թահարիմի զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել:
Հոմսում հայերի և ալևիների դեմ հարձակումներից հետո Սիրիայում զանգվածային ցույցեր են սկսվել