Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
Քննարկվել են օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի ԱԽ անդամներից նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։ Քննարկվել էին ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր: