Ինքնասպանության փորձ կատարե՞լ է Ցուցուլյանի որդին. ՆԳՆ պարզաբանումը

Կամո Ցուցուլյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ MakaryanNews-ը գրել էր, որ Փրկարար ծառայության ղեկավար, ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանի որդին ինքնասպանության փորձ է կատարել։
«Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– հայտնեցին ՆԳՆ–ից: