ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոններից մեկի վարիչը և ևս 2 անձ կալանավորվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, մյուս 2 անձինք` կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով»,- նշեցին կոմիտեից։
Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: