ՖԻՖԱ–ի նախագահը Լիբանանի քաղաքացի է դարձել

Ինֆանտինոն նաև Իտալիայի և Շվեյցարիայի քաղաքացիություն ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջիանի Ինֆանտինոն Լիբանանի քաղաքացիություն է ստացել։ Նա այդ մասին գրառում է արել սոցցանցում։
«Հպարտ եմ, որ պաշտոնապես լիբանանցի եմ։ Ինձ համար մեծ պատիվ է Լիբանանի քաղաքացիություն ստանալ նախագահ Ջոզեֆ Աունից, որի հետ այսօր հանդիպել եմ Բեյրութում՝ քննարկելու ֆուտբոլի զարգացումը և այն, թե ինչպես կարող ենք համագործակել, որպեսզի շարունակենք ֆուտբոլն օգտագործել որպես խաղաղության խթանման, կրթության ապահովման և երիտասարդներին հնարավորություններ ընձեռելու լծակ», - գրել է Ինֆանտինոն:
Ինչպես հաղորդում է Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան, Լիբանանն այս խորհրդանշական քայլով հաստատում է ֆուտբոլի զարգացման գործում Ինֆանտինոյի դերը:
Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2019 թվականից: ՖԻՖԱ-ի նախագահ նշանակվելուց առաջ նա 2009 թվականի հոկտեմբերից զբաղեցնում էր Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ինֆանտինոն նաև Իտալիայի և Շվեյցարիայի քաղաքացիություն ունի: Նրա կինը` Լինա ալ-Աշքարը, լիբանանցի է։
Հայաստանի հավաքականը վատթարացրել է ցուցանիշները ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում