ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացումը անհերքելի դիվիդենտներ է բերում միավորման բոլոր մասնակիցներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Օրինակ` ԵԱՏՄ-ին միանալուց հետո վերջին 10 տարիների ընթացքում Ղրղզստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ, քառապատկվել է Եվրասիական միության այլ երկրներ արտահանման ծավալը», – ասել է Պուտինը ռուս-ղրղզական բանակցություններից հետո։
Նա նշել է, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում սերտորեն համագործակցում է մյուս անդամ պետությունների հետ, զբաղվում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկաների ստեղծմամբ։
ՌԴ նախագահը հավելել է, որ մոտ 1 մլրդ դոլար է ներդրվել տնտեսության իրական հատվածում ռուս-ղրղզական ավելի քան 3500 համատեղ նախագծերի իրականացման համար։
Նշենք, որ Պուտինը Ղրղզստան է մեկնել պետական այցով։