Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում մեքենային ուկրաինական դրոնի հարվածելու հետևանքով երեք մարդ է տուժել

Տուժածները այրվածքներ և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի Դոբրովիվանովկա գյուղում ավտոմեքենայի վրա ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնի շրջանի Դոբրովիվանովկա գյուղում ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։ Նրանք ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շրջկենտրոնի հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է բուժօգնություն: Մեքենան վնասվել է», - գրել է Գլադկովը իր տելեգրամյան ալիքում:
Նա հավելել է, որ նաև Գրոյվորոն շրջկենտրոնում և Գլոտովո գյուղում դրոնները հարձակվել են առանձնատների, իսկ Շեբեկինոյում՝ ընթացող ավտոմեքենայի և կայանված ավտոբուսի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։