Անցած շաբաթվանից Հարավարևելյան Ասիայի երկրները հայտնվել են տարերքի թիրախում։ Տեղատարափ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել Թաիլանդում, Վիետնամում, Ինդոնեզիայում:
Նշված երկրներում զոհերի ընդհանուր թիվը հասել է 141-ի։
Թաիլանդում տարերքի զոհ է դարձել 33 մարդ։ Փրկարարները տարհանել են մոտ 13 հազար մարդու: Ընդ որում, երկրի իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավել են ռազմանավեր և ուղղաթիռներ:
Վիետնամի կենտրոնական հատվածում զոհերի թիվը հասել է 98-ի։ Վնասվել կամ ավերվել է ավելի քան հազար բնակելի տուն։
Ինդոնեզիայում առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 6-ը անհետ կորել են: Ջրի տակ է անցել ավելի քան երկու հազար շենք։
Հորդառատ անձրևներ են տեղացել նաև Մալայզիայում, որտեղ տարհանվել է ավելի քան 19 հազար մարդ: