Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական կարգավորման շուրջ գործարքը շատ մոտ է. Թրամփ

ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ շուտով լուրեր կլինեն ճգնաժամի լուծման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ գործարքը շատ մոտ է։ Այս մասին գրւոմ է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք գործարքի կնքմանը։ Շուտով կիմանանք», – Գոհաբանության օրվա նախաշեմին ասել է Թրամփը Սպիտակ տանը։
ԱՄՆ առաջնորդը գործընթացը դժվար է անվանել, բայց միևնույն ժամանակ ենթադրել է, որ իրենց կհաջողվի հասնել հակամարտության կարգավորմանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել Վաշինգտոնի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպումն անվանել է հակամարտության ընթացքում ամենաարդյունավետը: Ուկրաինական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Վաշինգտոնն ու Կիևը կարողացել են համաձայնեցնել ծրագրի մեծ մասը: