Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական հարձակման հետևանքով Կուրսկի Լգով քաղաքում վնասվել են բնակելի տներ. մարզպետ

Խինշտեյնի խոսքով՝ վնասվածքների մասին տեղեկությունները ճշտվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կորսկի մարզի Լգով քաղաքի վրա, ինչի հետևանքով վնասվել են մի քանի տներ, այդ թվում՝ բազմաբնակարան շենքեր։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Լգով քաղաքի ուղղությամբ թշնամու հարվածների հետևանքով թեթևակի վնասվել են մի քանի շենքեր, այդ թվում՝ բազմաբնակարան (պայթյունի ալիքից կոտրվել են պատուհանները)։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները, այնտեղ է գտնվում նաև քաղաքապետը։ Բոլոր վերականգնողական աշխատանքները կկազմակերպվեն անհապաղ»,-գրել է Խինշտեյնն իր տելեգրամյան ալիքում։
Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև Լգովի շրջանին։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Հետ է մղվել ՌԴ Սամարայի մարզի գործարանների վրա ԱԹՍ-ի հարձակումը, Սիզրանում 2 մարդ է զոհվել
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։