Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի մարզի 11 բնակավայրերի վրա․ Գլադկով

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինացի զինվորականները դրոններով հարձակվել են Բելգորոդի մարզի 6 համայնքի 11 բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինական անօդաչուները շարունակում են հարվածները մեր մարզին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Գրայվորոնի շրջանի Դոբրոյե գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեքենա է այրվել։ Զամոստիե գյուղում FPV-դրոնը պայթել է ձեռնարկության տարածքում։ Տոպոլի խուտորում դրոնի հարվածից վնասվել են 3 ավտոմեքենա, առևտրի օբյեկտ, ինչպես նաև գազամուղը և էլեկտրագծերը: Կոսիլովո գյուղում դրոնների պայթյունների հետևանքով վնասվել են ձեռնարկության սարքավորումներն ու տրակտորը», - Telegram – ալիքում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե, Օկտյաբրսկի և Յասնիե Զորի գյուղերում դրոնների հարձակումների հետևանքով վնասվել են 2 ավտոմեքենա, 2 առանձնատների պատուհանները, ճակատային մասերը և ցանկապատերը, ինչպես նաև 3 տնտեսական շինություններ: Մարզպետի տվյալներով՝ Շեբեկինոյի շրջանի Արխանգելսկոյե գյուղում դրոնի հարվածից վնասվել է 1, իսկ Վալույսկի շրջանի Գլադկովո գյուղում FPV-դրոնի պայթեցման հետևանքով՝ 3 ավտոմեքենա, որոնցից 1-ը մոխրացել է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։