Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Իվանոպոլիե բնակավայրը

Ռուսական զորքը, ի պատասխան քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների, զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական ձեռնարկություններին և դրանց աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իվանոպոլիե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հարավ» զոխմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իվանոպոլիե բնակավայրը»,-ասված է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ի պատասխան ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վրա Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների` գիշերը ռուսական զորքը բարձր ճշգրտության զենքով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական ձեռնարկություններին և դրանց աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև հեռահար գործողության ԱԹՍ–ների պահպանման վայրերին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ–ն այս գիշեր հետ է մղել Ուկրաինայի զինուժի խոշոր հարձակումը, խոցվել է 249 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ