Իրանի ԻՀՊԿ-ն երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի է ձերբակալել

Ուժայինները պայթուցիկով լցված երկու բաճկոնակ են առգրավել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական բջջի անդամներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է «Mehr»-ը` հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
Նշվում է, որ ԻՀՊԿ ստորաբաժանումները նոյեմբերի 24–ի երեկոյան հայտնաբերել և բռնել են Սիստան և Բելուջիստան նահանգում գործող ահաբեկչական խմբավորման 2 անդամի:
Ուժայինները պայթուցիկով լցված երկու բաճկոնակ են առգրավել ձերբակալվածներից։
Գործողությունն իրականացվել է երկրի հարավ-արևելքում անցկացվող «Անվտանգության նահատակներ» զորավարժությունների շրջանակում:
Հարձակում Պակիստանի ոստիկանության շտաբի վրա, ոչնչացվել է երեք հարձակվող