ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցներն այս գիշեր հետ են մղել ուկրաինական ԱԹՍ–ների` վերջին շրջանի ամենախոշոր հարձակումներից մեկը, որսացել ու ոչնչացրել են շուրջ 250 ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 24–ի ժամը 23: 00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ միջոցները 249 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 116 ԱԹՍ խոցվել է Սև ծովի ջրատարածքում, 76–ը՝ Կրասնոդարի երկրամասի, 23–ը՝ Ղրիմի Հանրապետության, 16–ը՝ Ռոստովի մարզի, 7–ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 4–ական՝ Կուրսկի մարզի և Ազովի ծովի ջրատարածքում, 2–ը՝ Բելգորոդի մարզի, 1–ը՝ Լիպեցկի մարզի տարածքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։